Արմեն Սարգսյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահին ավերիչ ցունամիի կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահին ավերիչ ցունամիի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։

Ցունամիի զոհերի քանակը հասել է 281-ի:

Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 22-ի երեկոյան հզոր ցունամին ավերածություններ է գործել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափամերձ տարածքում: Ըստ ականատեսի, ամենահզորը երրորդ ալիքն էր: Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են երկրի բնակիչներին ցունամիի կրկնվելու վտանգի մասին:Հարյուրավոր տներ ու շենքեր են փլուզվել:

 Ուշագրավ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին