Ղրղզստանում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը 2 հուլիսի 2008 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին եւ ստորագրվեցին ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաեւ հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման եւ այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` այս պաշտոնում առաջին անգամ, հանդիպում ունեցավ նաեւ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաեւ անհայտ կորած ազատամարտիկների եւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ հարցերին հետագայում հնարավորինս անդրադառնալու վերաբերյալ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |