ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին ճանաչել Կոսովոյի անկախությունը 4 հուլիսի 2008 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի գծով օգնական Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ Կոսովոյի առաջնորդները գովասանքի են արժանի այն առաջընթացի համար, որը ձեռք է բերվել Սերբիայից անկախանալուց հետո ընթացիկ տարվա փետրվարին: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, սերբ ծայրահեղականները, ինչպե Կոսովոյում, այնպես էլ Սերբիայում, ձգտում են քաղաքական անկարգություններ հրահրել: Բելգրադը հորդորում է սերբերի Կոսովոյի սահմանն անցնելու եւ այնտեղ բռնություններ կատարելու փորձերը: Դժվարությունները կապված են նաեւ Կոսովոյի տնտեսության անկման հետ, հավելել է նա: Ըստ Ֆրիդի, այն, որ Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, հարվածի տակ է դնում Կոսովոյի կայունությունը եւ խորացնում է տարաձայնությունները Սերբիայի եւ Եվրոպայի միջեւ: ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է, որ ԱՄՆ-ն 400 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Կոսովոյին: Այդ խոստումն, ըստ նրա, պաշտոնապես կձեւակերպվի դոնորների առաջիկա խորհրդաժողովում, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվական ծառայությունը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |