ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում չի հիշատակվում ոչ Հայաստանը, ոչ Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամենամյա նստաշրջանում ընդունված` ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու նպատակով պատմական հանձնաժողովներ ստեծելու մասին բանաձեւում չի հիշատակվում ոչ Հայաստանը, ոչ Հայոց ցեղասպանությունը Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Նրա խոսքերով, հայկական ԶԼՄ-ները դարձել են թուրքական ապատեղեկատվության զոհը:



«ԵԱՀԿ ԽՎ-ի կոմիտեներում քննարկվել են ԵԱՀԿ թափանցիկության խնդիրները, մասնավորապես, մարդու իրավունքների կոմիտեւում եւ հարց է բարձրացվել ԵԱՀԿ անդամ պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին: Բանաձեւի հեիղինակը շվեդ պատգամավոր է, ոչ թե թուրք: Բանաձեւը կոչ է անում ԵԱՀԿ երկրների խորհրդարաններին լուծել երկկողմ հարաբերությունների խնդիրները երրորդ երկրների մասնակցությամբ պատմաբանների եւ փորձագետների հանձնաժողովներ ստեղծելու միջոցով` լուծելու համար վիճահարույց հարցերը: Խնդիրներ ունեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլ նաեւ Արեւմտյան Եվրոպան` Լեհաստանն ու Ուկրաինան, Ֆրանսիան ու Գերմանիան եւ այլն: Ես հանդես եկա ուղղմամբ, որտեղ նշեցի, որ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումն անհնար է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառով: ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունեց մեր պարզաբանումը: Եվ հայկական պատվիրակությունը զարմացած է, որ թուրք պատգամավորները խեղաթյուրել են բանաձեւի եւ ուղղման էությունը: Դա կրկնակի տհաճ է, քանի որ նստաշրջանի ընթացքում մենք կարողացանք նորմալ հարաբերություններ հաստատել թուրք գործընկերների հետ»,-ասել է Աշոտյանը:



ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ալահաթթին Բույուկայը հայտարարել էր, թե «ԵԱՀԿ-ի կողմից թուրքական թեզի ընդունումը էական նվաճում է հայերի մեղադրանքների դեմ: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ թուրքական թեզը առաջին անգամ ընդունվեց միջազգային հիմքի վրա: ԵԱՀԿ 56 անդամ պետություններից միայն Հայաստանը դեմ քվեարկեց մեր առաջարկությանը»,-հայտարարել է նա: Ալահաթթին Բույուկայի խոսքերով, ընդունված փաստաթղթում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ձեւավորել երրորդ երկրների պատմաբաններից եւ փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողով` քաղաքական եւ ռազմական արխիվների ուսումնասիրման համար, որպեսզի լույս սփռվի վիճահարույց պատմական շրջանի վրա, ինչը կնպաստի փոխըմբռնմանը ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---