Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունը

Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ:

2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։

«Նախկինում պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- ասել է Թորոսյանը:

Պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---