ICIJ․ ՀՀ-ն հետաքննում է Միհրան Պողոսյանի հետ կապվող օֆշորային սկանդալի գործը

ICIJ․ ՀՀ-ն  հետաքննում է  Միհրան Պողոսյանի հետ կապվող  օֆշորային սկանդալի գործը

PanARMENIAN.Net - «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) գրել է, որ Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ նոր կառավարությունը հետաքննություն է սկսել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապվող՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործով։

Նշվում է, որ ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը, ինչպես նաև ստուգում է փողերի հնարավոր լվացման դեպքերը։

2016 թվականին «Հետք» լրատվամիջոցը՝ իր «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---