Global Finance. ՀՀ-ն 62-րդն է ամենաանվտանգ երկրների 2019-ի վարկանիշում

Global Finance. ՀՀ-ն 62-րդն է ամենաանվտանգ երկրների 2019-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 62-րդ հորիզոնականում է 2019-ի աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում, ըստ Global Finance հանդեսի:

Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 128 երկրի անվտանգության գործակիցը: Հաշվի են առնվել զինված հակամարտության հավանականությունը, հանցավորության մակարդակը և քաղաքացիների անձնական անվտանգության մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակն ու տարերային աղետի հավանականությունը:

Հայաստանը 10.25 միավոր է հավաքել: Նույնքան ունեն Պարագվայն ու Չիլին: Հարևան Վրաստանը 49-րդն է, Ադրբեջանը՝ 71, Իրանը՝ 77:

ԱՊՀ երկրներից առաջատարը Ղազախստանն է՝ 44-րդ հորիզոնական: Թուրքիան և Ռուսաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 107-րդ և 108-րդ տեղերը:

Վարկանիշը գլխավորում է Իսլանդիան, երկրորդը Շվեյցարիան է, երրորդը՝ Ֆինլանդիան: Ամենաանվտանգ երկրների առաջին 20-յակում է եվրոպական 16 երկիր՝ լավ զարգացած տնտեսությամբ և առողջապահության լավ համակարգով: 20-յակի միայն 4 երկիր եվրոպական չէ՝ Քաթարը, Սինգապուրը, Նոր Զելանդիան և Կանադան:

Աշխարհի ամենավտանգավոր երկրներն են համարվում Գվատեմալան, Եմենն ու Ֆիլիպինները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---