ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է 2019-ին ԼՂ կարգավորման զգալի առաջընթացը

ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է 2019-ին   ԼՂ կարգավորման զգալի առաջընթացը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը լրագրողների հետ զրույցում բացառել է, որ 2019 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց կլինի:

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ այս հարցում կարևորը «կանխատեսելիությունն ապահովելն է»:

«Բոլորս կցանկանայինք, որպեսզի այս խնդրի կարգավորումը հնարավորինս արագ լիներ, բայց պետք է լինել իրատես, և հիմնվել այն բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենում երկու երկրների միջև, միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- ասել է Կարասինը:

Ընթերցեք նաև՝ «Կարասին. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է լավ պատրաստվեն»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---