Facebook-ն ու Twitter-ը ՌԴ, Իրանի և Վենեսուելայի հարյուրավոր աքաունթներ են արգելափակել 1 փետրվարի 2019 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը հայտարարել է 783 աքաքունթ արգելափակելու մասին՝ «համակարգված ոչ հավաստի վարքագծի» համար: Սոցցանցի հաղորդագրության մեջ ասվում է, որ էջերը վարել են աշխարհի 26 երկրի բնակիչների անուններից, սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ աքաունթները կապված են Իրանի հետ: Գրառումների ակտիվությունն առաջին հերթին ուղղված է եղել դեպի Մերձավոր Արևելք ու Հարավային Ասիա, ինչպես նաև ԱՄՆ: Մեկ արգելափակված ֆեյսբուքյան էջին մոտ 2 մլն մարդ է բաժանորդագրված եղել, գրում է Meduza-ն: Գրեթե միաժամանակ Twitter-ը հայտնել է, որ հեռացրել է 6 000 հաղորդագրություն, որոնք ստեղծվել են 2018-ի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ: Ըստ սոցցանցերի, աքաունթների մի մասը կապված էր ՌԴ, Իրանի և Վենեսուելայի հետ: 2017-ի սեպտեմբերից Facebook-ը արգելափակում է ֆեյքային աքաունթները, այդ թվում կապված Ռուսաստանի հետ: 2018-ի օգոստոսին սոցցանցը հեռացրել է ՌԴ և Իրանի հետ փոխկապակցված ավելի քան 650 էջ: 2019-ին հունվարն Facebook-ը ՌԴ հետ կապված ավելի քան 500 էջ է հեռացրել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |