Էնֆիաջյան. Կառավարության ծրագրում պետք է նշել աղբյուրները, ժամանակացույցը և իրագործման եղանակը

Էնֆիաջյան. Կառավարության ծրագրում պետք է նշել աղբյուրները, ժամանակացույցը և իրագործման եղանակը

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրում պետք է կոնկրետ մատնանշել աղբյուրները, ժամանակացույցը և ինչպես է իրականացվելու այս կամ այն խնդրի լուծումը: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ քանի դեռ քննարկումներն ավարտված չեն, չի կարող ասել՝ ինչպես կքվեարկեն:

Նա հավելել է, որ վարչապետի ամփոփիչ ելույթից հետո ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը հրապարակավ կներկայացնի, թե ինչպես ենք քվեարկելու կառավարության ծրագրի հարցում, հայտնում է Aysor.am-ը:

Վերջինս մանրամասնել է, թե որ դեպքում է ԲՀԿ պատրաստ քվեարկել կողմ:«Եթե որպես քաղաքական մոտեցում կլինի հայտարարություն, որ, այնուամենայնիվ, մեր կողմից ներկայացված դիրքորոշումները ընդունելի են, մենք մեր խմբակցությունում կքննարկենք և կներկայացնենք: Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, բնականաբար, մենք դեմ կքվեարկենք», - ասաց Էնֆիաջյանը:

Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Հարցի հիմնական զեկուցողն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումը շարունակվում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---