Մարուքյան. «Լուսավոր Հայաստանը» խոսքի ատելության լուրջ հարձակման տակ է

Մարուքյան. «Լուսավոր Հայաստանը» խոսքի ատելության լուրջ հարձակման տակ է

PanARMENIAN.Net - ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոսքի ատելության լուրջ հարձակման տակ է: Այդ մասին նա ասել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ՝ հավելելով, որ չէին սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռք առնելու, մուննաթի և որոշ դեպքերում՝ սպառնալիքների:

«Նիստից հետո կուսակցությունը խոսքի ատելության լուրջ հարձակման տակ է, որոշակի մեդիամանիպուլյացիների և կեղծ լուրերի հարձակման տակ է: Ցավոք, պետք է նշեմ, որ այստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Մարուքյանը համաձայն չէ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն դիտարկմանը, թե սա առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը կարողացավ դեմ քվեարկել կառավարության ծրագրին՝ ակնարկելով, թե ճնշում չկար: «Ի՞նչ պետք է անեին՝ թևերներս կապելու էին չթողեի՞ն քվեարկեինք: Եթե դա են պրոգրես արձանագրել, ցավում եմ», - ասել է Մարուքյանը:

Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը։ Կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ 37-ը: ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները դեմ են քվեարկել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչած քննադատությանը:Փաշինյանը մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասել է, որ իրեն չհամեմատի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---