Վրաստանի իշխանությունները փորձում են ոչնչացնե՞լ Ջավախքի հայ բնակչությունը21 հուլիսի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - 2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանության ղեկավար Սամվել Պետրոսյանի տան մոտ պայթյուն է հնչել, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: Պայթյունից անմիջապես հետո Վրաստանի ուժային կառույցները սկսել են հետապնդել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի անդամներին: Շարժման տասնյակ անդամներ ձերբակալվել են, նրանց տներում զննություն է անցկացվել, ոստիկանության աշխատակիցները, ջարդելով մուտքի եւ գրասենյակի դռները, երկու անգամ ներխուժել են Երիտասարդական ռադիոյի շենք, որը պատկանում է ալյանսին, եւ էական վնաս են հասցրել շենքին: Վրաստանի ոստիկանության թվով 50 զինված աշխատակիցներ ներխուժել են Ժողովրդավարական ալյանսի ակտիվիստ, «Ջավախքի սկաուտների շարժման» ղեկավար Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ընթացքում, որը կատարվել է առանց դատախազի թույլտվության, ինչպես դա պահանջում է օրենսդրությունը, տարօրինակ հանգամանքներում սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը` ազգությամբ հայ, Բարալեթ գյուղի բնակիչ 23-ամյա Արթուր Բերուջանյանը: Կատարվածի մեղքը բարդվեց Գ.Շիրինյանի վրա, որի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Վրաստանի հատուկ ջոկատայինները հրաման են ստացել գտնելուն պես սպանել Գուրգեն Շիրինյանին, այսինքն նպատակ է դրված ոչնչացնել վկային, որը կարող է քննության ընթացքում ճշմարտությունը ներկայացնել: Վրաստանի կենտրոնական «Ռուսթավի-2» հեռուստակայանը հուլիսի 19-ին ռեպորտաժ է ներկայացրել կատարվածի մասին, որտեղ Գ.Շիրինյանը ներկայացվել է որպես զինված ավազակային հարձակման մասնակից: Հեռուստաընկերությունը հաղորդել է նաեւ, որ Գ.Շիրինյանը ոչ մի կապ չունի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի հետ: Ինչպես հաղորդում է «Բաղին» լրատվական գործակալությունը Ջավախքից, Ախալքալաքում ոստիկանություն բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ մարդիկ: Հայկական շրջանում կենտրոնացվել են մեծ թվով վրացի հատուկ ջոկատայիններ: «Ակնհայտ է, որ այս պայթյունը հերթական սադրանքն է, որի վերջնական նպատակն է հայկական տարածաշրջանն առավել վերահսկվող դարձնել վրացական ուժերի կողմից, իսկ հիմնական խնդիրն է` ոչնչացնել ազգային տարրը Ջավախքում: Այդ հանգամանքը հատկապես նշանակալի է Բաքու-Ջեյհան եւ Կարս-Ախալքալաք պանթուրքիստական նախագծերի անվտանգության ապահովման համատեքստում: Հայտնի է, որ Ախալքալաքում եւ հարեւան շրջաններում բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող «Միասնական Ջավախքը» գործուն, ամենաազդեցիկ քաղաքական տարրն ու միասնական ուժն էր, որն ի զորու էր կազմակերպել ժողովրդի դիմադրությունը Ջավախքի վրացկանացմանն ու նշված պանթուրքիստական նախագծերին: Այս ամենը կատարվում է Հայաստանի իշխանությունների լռելյայն համաձայնությամբ եւ աջակցությամբ: Իսկ Ախալքալաքի տեղի իշխանությունները, եւ հատկապես, ոստիկանության մարմինները վաղուց ի վեր վերածվել են կույր գործիքի Վրաստանի իշխանությունների ձեռքին»,-նշում է «Բաղինը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |