Բուրչուլաձեի համերգը՝ Երևանում. Ծրագրում են կատարումներ «Աթիլլա» օպերայից (վիդեո)

Բուրչուլաձեի համերգը՝ Երևանում. Ծրագրում են կատարումներ «Աթիլլա» օպերայից

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն:

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող մեծանուն երգիչը կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Դիրիժորն է Հարություն Արզումանյանը, թատրոնի տնօրեն և գեղարվեստականղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---