Հայաստանի ԱԳՆ-ն շարունակելու է աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը23 հուլիսի 2008 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջույնի խոսքով դիմելով նիստի մասնակիցներին` փոխարտգործնախարար Կիրակոսյանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ դիվանագետների անունից շնորհավորեց Արցախի գործընկերներին եւ ժողովրդին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ անցած ուղուն` Արման Կիրակոսյանը նշեց, որ այն ստեղծվել է ծանր պայմաններում, սակայն լիովին կայացած կառույց է, եւ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակելու է ամենայն աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը: Նա նաեւ կարեւորեց հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին համատեղ գործունեությունը եւ ծրագրերի իրականացումը: ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցեց նաեւ Ասկերան քաղաքում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ երկու ԱԳՆ-երի աշխատանքային խորհրդակցություն, որում քննարկվեցին տեղեկատվական քաղաքականության բնագավառում համագործակցության ուղիները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |