Քոչարյանի պաշտպանը, Բաբուխանյանը գրանտ են ստացել Սորոսի հիմնադրամից

Քոչարյանի պաշտպանը, Բաբուխանյանը  գրանտ են ստացել Սորոսի հիմնադրամից

PanARMENIAN.Net - «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող հիմնադրամը) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դրամաշնորհ է ստացել իրենց հիմնադրամից:

Քոչարյանն իր մի շարք հացազրույցներում մշտապես մեղադրել է նոր իշխանություններին՝ Ջորջ Սորոսին պատկանող հիմնադրամից դրամաշնորհներ վերցնելու մեջ: Վերջերս էլ «168 ժամին» տված հարցազրույցում նա ասել է, որ Հայաստանը «գործ ունի Սորոսի սաների հետ (նոր իշխանությունների ներկայացուցիչներին նկատի ունի), որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը»:

«Հիմա ի՞նչ, պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է Սորոսի ցուցումով», - ասել է Մինասյանը:

Մինասյանը նաև նշել է, որ «Սորոսի հիմնադրամից» գրանտ են ստացել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը, Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը:

«Միջազգային քրեական դատարանին նվիրված գիտաժողովին մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղևորությունը: Բաբուխանյանը չէ կարևորը, Կոստանյանը չէ կարևորը, կարևորը այն ծրագրերն են, այն գաղափարներն են, որոնք այդ ժամանակ և ընդհանրապես կարևոր են մեր երկրի համար», - ասել է նա:

Մի շարք կարկառուն ՀՀԿ-ականներ՝ այդ թվում նաև Բաբուխանյանը, տարիներ շարունակ մեղադրել են քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչներին օտարերկրյա հիմնադրամներից դրամաշնորհ ստանալու և, իրենց դիտարկմամբ, «ապազգային ծրագրեր, հայ հասարակությունն այլասերող գաղափարներ տարածելու մեջ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---