Worldwide Strategic Partners-ը զգալի գումարի դիմաց ծառայություններ է մատուցում ասիական պետությունների ղեկավարներին25 հուլիսի 2008 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի լոբբիստ Ստեֆեն Փայնի Worldwide Strategic Partners (WSP) խորհրդատվական ընկերությունը ծառայություններ է մատուցում ասիական պետությունների ղեկավարներին, մասնավորապես, կազմակերպելով նրանց հանդիպումները ԱՄՆ նախագահի վարչակազմի եւ նախագահի հետ: Ինչպես գրում է անգլիական The Sundqy Times-ը, WSP-ի ծառայություններից են օգտվում Ադրբեջանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի նախագահները: Հենց Փայնի ընկերությունն է զգալի գումարի դիմաց կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցն ԱՄՆ ու նրա հանդիպումը նախագահ Բուշի, փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, Ի.Ալիեւի հեռախոսազրույցը Չեյնիի հետ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: WSP-իի օգնությամբ աշխատանք է տարվել Հելսինկյան հանձնաժողովի հետ` մեղմելու համար ձեւակերպումները ամերիկյան մամուլում 2006թ. նոյեմբերին Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո եւ ագրեսիվ քարոզարշավ է տարվել ԶԼՄ-ներում` վարկաբեկելու համար ադրբեջանական ընդդիմությանը: Նաեւ կազմակերպվել են մի շարք խմբագրական հոդվածներ եւ մեկնաբանություններ, որ գրվել են ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից` ամերիկացի ընթերցողի մոտ Ադրբեջանի դրական ընկալում ձեւավորելու նպատակով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |