«Ռեալը» վերջին 3 տարում առաջին անգամ դուրս է մնացել ՉԼ-ից 6 մարտի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» պարտվել է Ամստերդամի «Այաքսին» 1:4 հաշվով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: Առաջին խաղը Հոլանդիայում ավարտվել էր 2:1 հաշվով հօգուտ մադրիդցիների: Այդպիսով, հաշվի առնելով պատասխան խաղի արդյունքները, ակումբը դուրս է մնացել մրցաշարից: «Այաքսը» բացել է հաշիվը 7-րդ րոպեին, հյուրերի հակագրոհն ավարտին է հասցրել Հաքիմ Զիեհը: 18-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դավիթ Ներեսը: 3-րդ գոլը 36-րդ րոպեին խփեց Դուշան Թադիչն «Այաքսից»: Մադրիդցիներին հաջողվեց միայն մեկ պատասխան գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն: Սակայն ընդամենը 2 րոպե անց «Այաքսը» վերականգնեց 3 գնդակի տարբերությունը՝ Լասսե Շենեի տուգանայինի իրացումից հետո, գրում է «Վեդոմոստին»: «Ռեալը» 3 տարի անընդմեջ՝ 2016-2018թթ., հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչը նախկինում չէր հաջողվել ոչ մի ակումբի: Մադրիդի ակումբը ռեկորդակիր է նաև ՉԼ-ում հաղթանակների ընդհանուր թվով՝ ակումբը 13 անգամ հաղթանակ է գրանցել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |