Նախարար. ՀՀ-ում կենդանի ու ոչ կենդանի դոնորներից երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր է մեկնարկելու

Նախարար. ՀՀ-ում կենդանի ու ոչ կենդանի դոնորներից երիկամների, լյարդի և  սրտի փոխպատվաստման ծրագիր է մեկնարկելու

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր է մեկնարկելու՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։

«Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք, և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչեւ բուժում եւ պալիատիվ խնամք։

Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---