Արմեն Աշոտյան. Վրաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի Սցիլլայի եւ Թուրքիայի Խարիբդայի միջեւ28 հուլիսի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն ընդգրկված է մի շարք նախագծերում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանն իրեն նման քայլեր թույլ չի տալիս Վրաստանի նկատմամբ: Այդ մասին «Արդյոք Կովկասում նոր սահմաններ կհայտնվեն Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ին» թեմայով Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: Որպես օրինակ` նա նշել է, որ Հայաստանը չեզոքություն է պահպանում ռուս-վրացական հարաբերությունների հարցում: «Նաեւ պետք է պարզել, արդյոք Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի մեկուսացման առումով դրսից է թելադրված, թե իր սեփական կամքն է: Ես, ամեն դեպքում, հուսով եմ, որ դա թելադրված է դրսից: Վրաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի Սցիլլայի եւ Թուրքիայի Խարիբդայի միջեւ: Նաեւ պետք է պարզել` ի՞նչ ուղղությամբ կշարժվի Կարս-Բաքու երկաթուղին հետագայում: Այն կարող է գնալ դեպի Ռուսաստան, Իրան կամ դառնալ լաստանավային գետանցում Կենտրոնական Ասիայի հետ»,- ասել է Աշոտյանը:Նա նաեւ ընդգծել է, որ ներկայացնել Կարս-Բաքու նախագիծը` որպես տարածաշրջանային եւ անվտանգություն ապահովող, համենայն դեպս, նաիվ է: «Հայաստանին չեն հուզում Ռուսաստանի շահերը, ինչպես կարծում է վրացական կողմը, մեզ հուզում են մեր սեփական խնդիրները: Եւ ես չեմ կարծում, որ Թբիլիսին չի հասկանում, որ մեկուսացնում է Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի ցուցումով»,- ընդգծել է հայ պատգամավորը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |