Սերժ Սարգսյան. Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը պետք է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում30 հուլիսի 2008 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյի հետ Ղրիմում ունեցած հանդիպմանն առաջարկել է աշխատել հայերի հինավուրց սրբությունը` Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը: «Ես առաջարկեցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին հանձնարարել մեր արտգործնախարարներին համատեղ քայլեր ձեռնարկել` ընդգրկելու համար Սուրբ Խաչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Նա նաեւ նշեց, որ Հայաստանն արդեն ունի նմանօրինակ հաջողություններ այդ ոլորտում: «Բոլորովին վերջերս Իրանում գտնվող երեք հայկական եկեղեցիներ ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Խաչը հայկական ամենանշանավոր պատմական հուշարձաններից մեկն է: Սուրբ Խաչը ոչ միայն մեր հոգեւոր մշակույթի անբաժանելի մի մասն է, այլ նաեւ Ղրիմի թերակղզու մարգարիտներից մեկը», հայտարարել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |