Ադրբեջանը՝ վատ սննդից բարձր մահացությամբ երկրների 10-յակում15 մարտի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը վատ սննդի պատճառով բարձր մահացությամբ երկրների առաջին 10-յակում է: Այդ երկիրը 6-րդն է համապատասխան վարկանիշում, քանի որ այնտեղ 100 000 մարդուց 313-ը մահանում է վատ սննդի պատճառով, հայտնում է Haqqin.az-ը Daily Mail-ի վրա հղումով: Ըստ հրապարակման, սննդի ամենավատ որակը Ուզբեկստանում է(394), որին հաջորդում են Թուրքմենստանը (376),, Ղրղզստանը (350), Ուկրաինան (349), Մոլդովան (328), Ադրբեջանը (319), Տաջիկստանը (310), Ղազախստանը (306) և Ռուսաստանը (291): Սննդի ամենալավ որակը գրանցվել է Իսպանիայում (43), Իսրայելում (43), Ֆրանսիայում (46), Նիդերլանդներում (52), Անդորայում (54), Դանիայում (55), Բելգիայում (59), Շվեյցարիայում (60), Նորվեգիայում (61) և Իտալիայում (61): Նշվում է, որ վնասակար սննդային սովորություններից ամենաբարձր մահացությունը գրանցվել է ԱՊՀ երկրներում: Ըստ գիտնականների, սխալ սնունդը Եվրոպայում գրանցված մահացությունների կեսից ավելիի պատճառ է դարձել: Տարածաշրջանի ավելի քան 2 մլն մարդ հիվանդության զոհ է դարձել սննդում աղի բարձր պարունակության, ինչպես նաև բանջարեղենի, ընդեղենի ու չվերամշակված ցորենից պատրաստված մթերքի նվազ սպառման պատճառով: Վարկանիշի առաջատար երկրներում շատ են բանջարեղեն օգտագործում՝ սահմանափակելով յուղոտ միսն ու արագ ածխաջրերեը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |