Ամերիաբանկը` գործատու. Անձնակազմի համալրման միտումները16 մարտի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպես գործատու իր աշխատակիցների համար ապահովել լավագույն պայմանները: Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճի և կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը: Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ Բանկը սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: 2007-2018թթ. բանկի անձնակազմը դինամիկ աճում է: Շուրջ 300 նոր աշխատակցով թիմը համալրվել է 2018թ: Այժմ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 950-ի: Մշտապես կարևորելով երիտասարդների ներգրավումը թիմ՝ Ամերիաբանկը 2008թ-ից արդյունավետ համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի հետ՝ մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններ ընձեռելով նաև սփյուռքահայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Բանկն արդեն իսկ իրականացրել է 10 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում ներգրավել է ավելի քան 200 աշխատակից: 2018թ., մասնավորապես, իրականացվել է երկու «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում 57 երիտասարդ մասնագետ է միացել բանկի թիմին: Իսկ 2019թ-ին պլանավորված է 3 ծրագրի իրականացում: Ծրագիրն իր տեսակի մեջ եզակի հնարավորություն է 20-27 տարեկան երիտասարդների համար` ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի և բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում: Ամերիաբանկի համար առանցքային նշանակություն ունի հայրենադարձությունը: Խրախուսելով տաղանդավոր հայ մասնագետների վերադարձը Հայաստան՝ Բանկն ակտիվորեն համագործակցում է զանազան հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում նրանց համար: Միաժամանակ, Սփյուռքից մասնագետներ ներգրավելու շնորհիվ Հայաստան է բերվում միջազգային փորձը և գիտելիքը, որոնց արդյունավետ կիրառումը հավելյալ արժեք է ստեղծում երկրի տնտեսության համար: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |