ԵՄ-ն համաձայն է հետաձգել Brexit-ը22 մարտի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են հետաձգել Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից: Այդ մասին ասվում է Բրյուսելում պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ: Ըստ փաստաթղթի, Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը, եթե Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տա ԵՄ հետ գործարքին: Հակառակ դեպքում ընթացակարգը կմեկնարկի ապրիլի 12-ին, գրում է Lenta.ru-ն: Եվրամիությունը հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին, ըստ որի Brexit-ը պետք է հետաձգվեր մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր, որ Brexit-ը կարող է հետաձգվել, եթե ԵՄ հետ գործարքը հավանություն ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ-ից մարտի 29-ին, սակայն բրիտանացի քաղաքական գործիչները մինչ օրս չեն կարողանում փոխզիջման գալ: Արդյունքում խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է Մեյի առաջարկը գործարքի վերաբերյալ, ինչը հանգեցրել է կառավարական ճգնաժամի: Լոնդոնի և Բրյուսելի բանակցութունները սկսվել են 2017-ի ամռանը: Դրան նախորդեցին 2016-ի իրադարձությունները, երբ Մեծ Բրիտանիայում հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթեցին եվրաինտեգրման հակառակորդները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |