Գազայից արձակված հրթիռը տուն է խոցել Թել Ավիվի մոտ. Կան տուժածներ25 մարտի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Գազայի հատվածից արձակված հրթիռը տուն է խոցել Իսրայելի կենտրոնական մասում: Մարտի 26-ի վաղ առավոտյան հրթիռակոծությունից 7 մարդ է տուժել Միշմերետ բնակավայրում, որը գտնվում է Թել Ավիվից դեպի հյուսիս: Մասնավորապես, միջին ծանրության վնասվածքներ է ստացել մի 50-ամյա կին: Մյուսները, այդ թվում մանկահասակ երեխան, թեթև վնասվածքներ են ստացել: Բացի այդ, մի քան մարդ շոկային վիճակում բժիշկների հսկողության տակ է: Իսրայելի բանակը հաստատել է, որ հրթիռն արձակվել է Գազայի հատվածից, հայտնում է Deutsche Welle-ն: Մինչև հրթիռի խոցումը, Շարոն շրջանում գործել էին օդային տագնապի ազդանշանները և շատերը հասցրել էին թաքնվել ապաստարաններում: Հրթիռակոծված տունը բռնկվել է: Միշմերետ գյուղական բնակավայրը Գազայից ավելի քան 80 կմ հեռավորության վրա է: Պաղեստինի այս ավիահարձակումն իրականացվում է Իսրայելում խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ առաջ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մարտի 25-ին հանդիպում ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հրթիռակոծությունից հետո Նեթանյահուն որոշել է կրճատել այցի ծրագիրը: Մարտի 14-ին Գազայի կողմից 2 հրթիռ է արձակվել Թել Ավիվի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ (ՑԱԽԱԼ): Նշվել է, որ սա առաջին գրոհն է Թել Ավիվի դեմ 2014-ից ի վեր: Ոչ ոք չի տուժել, ավերծություններ ևս չկան՝ հրթիռներից մեկն ընկել է ամայի վայրում, մյուսը՝ ծովը: Մարտի 14-ի գրոհը սաստկացրել է լարվածությունն Իսրայելում, որտեղ ապրիլի 9-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, մասնակցելու է նաև գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Նա գլխավորում է Իսրայելի կառավարությունը 2009-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |