Մարտի 29-ին Փաշինյանն ու Ալիևը կլինեն Վիեննայում

Մարտի 29-ին Փաշինյանն ու Ալիևը կլինեն Վիեննայում

PanARMENIAN.Net - Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ազատություն» ռադիկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռևս չեն հստակեցրել՝ կհանդիպեն երկու երկրի ղեկավարները Վիեննայում, թե՝ ոչ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---