Գյուլի հրավերը Երեւան կարող է անելանելի վիճակի մեջ դնել Թուրքիային, գտնում են Բաքվում 5 օգոստոսի 2008 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` հղած իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին, որտեղ նա ցանկություն է հայտնում միասին դիտել օգոստոսի 6-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, կարող է անելանելի վիճակի մեջ դնել Թուրքիային, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` նշելով, որ եթե Գյուլը հրաժարվի այդ այցից, դա կարող է գնահատվել այնպես, որ Թուրքիան պատրաստ չէ հայերի հետ երկխոսության, իսկ հայերը գնահատում են Գյուլի հնարավոր այցը Երեւան որպես երկխոսության սկիզբ երկու պետությունների միջեւ: «Մինչ Գյուլին Երեւան հրավիրելը, Թուրքիայում իրոք լուրջ հայկական քարոզչություն է վարվել: Պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուի պաշտոնանկությունը Թուրքական պատմության կառույցի նախագահի պաշտոնից, որը համառորեն փորձում էր ապացուցել «հայկական ցեղասպանության» հորինված լինելը, խթան հանդիսացավ Թուրքիայում հայկական քարոզչության ընդլայնման համար... Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւս մեկ ապացույց է Թուրքիայի Նեվշեհեր քաղաքի համալսարանում հայոց լեզվի եւ գրականության բաժնի բացումը: Թուրքիայի կրթության նախարարությունը Արտգործնախարարության պաշտւոնական թույլտվությունից հետո հայոց լեզվի եւ գրականության բաժին բացեց համալսարանում: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել է համալսարանի պրոֆեսոր Մեհմետ Մեթին Ղուլագուն «Habertime» գործակալությանը: Ղուլագուն ասել է թե հուսով է, որ բաժինը կամրջի դեր կկատարի երկու երկրների միջեւ: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում քիչ են հայոց լեզվին տիրապետող մասնագետները, չի կարելի բացառել, որ մասնագետներ կհրավիրվեն Հայաստանից: Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումն հենց այս շրջանում որպես պատահականություն ընկալելը պարզամտություն կլիներ: Եվրամիությունը եւս շահագրգիռ է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման եւ սահմանները բացելու հարցում: ԵՄ-ի հիմնական պահանջը Հայաստանի հետ բաց սահմանն է եւ հարաբերությունների հաստատումը` Թուրքիայի իշխող կուսակցությանն աջակցելուն ի պատասխան: Այս ամենը չի կարող չստիպել մտածել, որ լճացման շրջանը հայ-թուրքական հարաբերություններում վաղուց անցել է: Հայաստանի բարգավաճումը մեծապես կախված է Թուրքիայից: Թուրքիան այս անգամ եւս պատմական ընտրության առջեւ է»,-գրում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |