Տարվա առաջնորդ՝ ԿՍՊ ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դարձել է «Մերկուրիի» մրցանակակիր29 մարտի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլ՝ կենսակերպ: Միջազգային բարձր չափորոշիչներով առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը մշտապես գնահատվել է տարբեր օղակների ու հասարակության կողմից և դարձել ընդօրինակելի: Երկրի ու տնտեսության զարգացմամբ մտահոգ կազմակերպություններն այսօր գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության կարևոր նպատակներից էր: Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ, պարգևատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների՝ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ և անհատներ: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ: «Տարվա առաջնորդ՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը: «Երբ տարիներ առաջ, մեր ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը, իր հետ բերեց նոր մշակույթ. որդեգրեց կառավարման մի մոդել, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Մենք գիտեինք, որ հասարակությանը ժամանակ է անհրաժեշտ այդ մոտեցման կարևորությունն զգալու համար: Ժամանակ էր պահանջվելու նաև երկրում գործող բազմաթիվ կազմակերպություններից՝ այդ արժեհամակարգն ընդունելու, դրանով ոգևորվելու համար: Պիտի խոստովանեմ, որ շատ համարձակ քայլ էր առաջամարտիկի ղեկը վերցնելը, քանի որ շատերին էր անհասկանալի, թե ինչ է ԿՍՊ-ն: Հետո, ժամանակի հետ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին և արժեքներին: Մեր օրինակը դարձավ վարակիչ՝ մեծացող ձնագնդի նման տարածվելով միջավայրում: Հենց դա էր մեր նպատակը. սեփական օրինակով՝ մյուսներին տանել նույն ճանապարհով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ.-ին։ Պալատի առաքելությունը լայն իմաստով տնտեսական աճն է, գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցումը: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |