83 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանության հետազոտող Յուրի Բարսեղովը 7 օգոստոսի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - 83 տարեկան հասակում մահացել է Յուրի Բարսեղովը` միջազգայնագետ-իրավաբան, Հայոց ցեղասպանության հետազոտող, բազմաթիվ հոդվածների եւ գրքերի հեղինակ: Յուրի Գեորգիեւիչ Բարսեղովի ամենամեծ աշխատությունը դարձավ երեք հատորով լույս տեսած փաստաթղթերի ժողովածուն` «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունը: Փաստաթղթեր եւ մեկնաբանություններ»: Ժողովածուի վերջին հատորը լույս տեսավ 2005 թվականին:Նրա վերջին աշխատությունը, որ լույս տեսավ այս տարի, Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաղթղթերի ժողովածուի առաջին հատորն էր: Երկրորդ հատորը, որում պետք է ընդգրկված լինեին մեկնաբանությունները, նա չհասցրեց հրատարակել: Յուրի Գեորգիեւիչ Բարսեղով. իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, ծնվել է 1925 թվականի մարտի 7-ին Թիֆլիսում: 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Յուրի Բարսողը մի շարք մենագրությունների եւ ավելի քան 300 հոդվածների հեղինակ է` միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, իրավունքի տարբեր հարցերով` հրատարակված Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Ֆինալնդիայում, Հայաստանում... Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |