Լիբիայում բախումների հետևանքով ավելի քան 50 զոհ կա 9 ապրիլի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Լիբիայում, մայրաքաղաքի գրավման փորձի ժամանակ հակամարտող կողմերի միջև բախումներում ավելի քան 50 մարդ է զոհվել: Զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում: Մոտ 3,4 հազար մարդ լքել է տները կամ հայտնվել է շրջափակման մեջ և զրկված է փրկարարների օգնությունը ստանալու հնարավորությունից: Երկու բժիշկ, որոնք փորձել են դուրս հանել վիրավորներին մարտական գործողությունների գոտուց, սպանվել են, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Ապրիլի 8-ին Լիբիայի ազգային բանակի ուժերը ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ հրթիռակոծել են Տրիպոլիի գործող օդանավակայանը: Ավելի վաղ այդ օրը հայտարարվել էր 32 զոհի և մոտ 50 վիրավորի մասին: Խաֆթարը սկսել է Տրիպոլիի գրոհը ապրիլի 4-ին: 2011-ին Լիբիայում քաղաքացիական պատերազմ բռնկվեց: Տապալվեց և սպանվեց գնդապետ Մուամմար Քադդաֆին, որը կառավարում էր երկիրը 1969-ից: Նրա հակառակորդների կողմից կռվում էին միջազգային կոալիցիայի ուժերը, այդ թվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների: Այժմ Լիբիան երկիշխանության պայմաններում է՝ արևելքում գտնվող Թոբրուկ քաղաքում գործում է խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում կառավարում է ազգային համաձայնության կառավարությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |