Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ Քաղաքացու օր. Օրինագիծն ընդունվել է

Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ Քաղաքացու օր. Օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր:

Ազգային ժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ` 3 և ձեռնպահ 6-ը։

Ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշելու որոշումն ընդունվել էր կառավարության նիստում:2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---