Նեթանյահուի մրցակիցն ընդունել է պարտությունը11 ապրիլի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուի մրցակից, Գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը ճանաչել է իր պարտությունը: Գանցը և «Կախոլ-լավան» կենտրոնամետ դաշինքի առաջնորդ, ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը հայտարարել են, որ հարգում են ժողովրդի որոշումը, հայտնում է Deutsche welle-ն: Ըստ քվեարկության նախնական արդյունքների, քվեաթերթիկների 99,86 տոկոսի հաշվարկի արդյունքում և Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, և «Կախոլ-լավանը» մոտավորապես 30% ձայն են հավաքել, ինչը համապատասխանում է 35 պատգամավորական մանդատի յուրաքանչյուր քաղաքական ուժի համար: Սակայն, հաշվի առնելով նախնական կոալիցիոն պայմանավորվածությունները Քնեսթեի ընտրություններում առաջատարը Նեթանյահուի «Լիկուդն» է, որն ապահավում է իր համար 65 տեղ: Նեթանյահուն կստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը 5-րդ անգամ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |