Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մասին. ԼՂ հարցի հատվածը շատ լավն էր16 ապրիլի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածը «շատ լավն էր»: Անդրադառնալով որոշ ՀՀԿ-ականների այն պնդումներին, թե վարչապետի ելույթի ժամանակ դահլիճը կիսադատարկ էր, և դա իբրև թե վկայում էր Փաշինյանի նկատմամբ հետաքրքրության պակասի մասին, Մարուքյանն ասել է, որ դահլիճում մարդկանց քանակը նույնն էր, ինչ նախկինում էր՝ այլ ղեկավարների ելույթների ժամանակ: «Փաշինյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ի դերը իր քաղաքական կարիերայում: Հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որն ունի ԵԽԽՎ-ն որպես կառույց, Փաշինյանը կարևոր ուղերձ է հղել, որ այդ կառույցի շնորհիվ քաղաքական գործիչը չի կալանավորվել ու ազատ է արձակվել: Սա կարևոր ուղերձ էր այն մասին, որ որքան էլ ԵԽԽՎ-ն որոշ հարցերում անարդյունավետ լինի, շատ այլ հարցերում՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով միակ հույսն է հետխորհրդային երկրներում», - ասել է Մարուքյանը: Նա ընդգծել է նաև, որ շատ լավն էր ելույթի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածը , ինչպես նաև հարցուպատասխանի մասը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելութ է ունեցել ԵԽԽՎ-ում: Նա պատմել է, որ 1999-ին դատախազը պահանջել էր դատապարտել իրեն 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: «Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, և դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի: Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, և այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար», - ասել էր Փաշինյանը: Նա նշել է, որ Մարտի 1-ին կանալավորվելուց հետո՝ 2011 թվականի ձմռանը բանտում իրեն է այցելել ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, և դա «շատ կարևոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի և իր խնդրի վրա միջազգային ուշադրություն սևեռելու առումով»: «Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով` հասկանալով, որ Եվրոպայի խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ», - ԵԽԽՎ իր ելույթում ասել է վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |