Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից

Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին` երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Երթը կանցնի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով:

Ջահերով երթի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված, այն անցկացվել է ապրիլի 24-ին: 2018-ին ջահերով երթ չանցկացվեց երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն ամսվա սկզբից մեկնարկած ծավալուն բողոքի ցույցերի արդյունքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---