Samsung-ը պաշտոնապես հետաձգել է ճկուն Galaxy Fold-ի թողարկումը23 ապրիլի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ծալովի Galaxy Fold սմարթֆոնի թողարկումն անորոշ ժամանակով հետաձգելու մասին: Կորեացի արտադրողը մտադիր է ուսումնասիրել հաղորդագրությունները ճկուն էկրանի խնդիրների և խափանումների մասին, ինչպես նաև ներքին թեստավորումներ անցկացնել: Թողարկման նոր ժամկետները հայտնի կդառնան «առաջիկա շաբաթվա ընթացքում»: Իսկ ընկերությունը հետ է կանչել բոլոր փորձնական նմուշները, որոնք բաժանվել էին լրագրողներին մեկնաբանությունների համար, գրում է Ferra.ru-ն Reuters-ի վրա հղումով: Դա արվել է ԱՄՆ-ում սմարթֆոնի վաճառքի մեկնարկից տառացիորեն մի քանի օր առաջ, այն պետք է վաճառքում հայտնվեր ապրիլի 26-ին 1980 դոլարով: Այնուամենայնիվ, լրագրողների բազմաթիվ հաղորդագրություններն այն մասին, որ մի քանի օրվա օգտագործումից հետո էկրանը դուրս է գալիս շարքից, ստիպել են հետաձգել վաճառքի մեկնարկը: Չեղարկվել են նաև միջոցառումներն աշխարհի այլ մասերում: Ընկերությունը ներկայացրել էր սմարթֆոնի հնարավորությունները 2019-ի փետրվարի սկզբին: Երբ Galaxy Fold-ը ծալված վիճակում է, կարելի է օգտվել նրա արտաքին էկրանից (4,6 դյույմ),մասնավորապես, զանգերին պատասխանելու և հաղորդագրություններն ընթերցելու համար: Բաց վիճակում գաջեթի անկյունագիծը հասնում է փոքր պլանշետի չափի՝ 7,3 դյույմի, որտեղ միանգամից 3 հավելված կարելի է բացել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |