ՅՈՒՆԻՍԵՖ. Պատվաստումները տարեկան 3 մլն երեխայի կյանք են փրկում

ՅՈՒՆԻՍԵՖ. Պատվաստումները տարեկան 3 մլն երեխայի կյանք են փրկում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել է նոր գլոբալ արշավ՝ նվիրված պատվաստումների նշանակությանը հիվանդությունների կանխարգելման գործում: Այն ընթանալու է Պատվաստումների համաշխարհային շաբաթին զուգընթաց:

Արշավի ընթացքում օգտագործվելու է #ՊատվաստումնԱշխատումէ (#VaccinesWork) հեշթեգը:

«Պատվաստումները տարեկան 3 մլն երեխայի կյանք են փրկում՝ պաշտպանելով նրանց այնպիսի վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են կարմրուկը, թոքաբորբը, ժանտախտն ու դիֆթերիան: Պատվաստումների շնորհիվ է, որ 2000-2017-ի ընթացքում ավելի քիչ մարդ է մահացել կարմրուկի պատճառով, իսկ պոլիոմիելիտը վերացման եզրին է: Պատվաստումները առողջապահական ամենամատչելի գործիքներից են», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին:

2017-ին աշխարհում 1.5 մլն երեխա է մահացել հիվանդություններից, որոնք հնարավոր էր կանխարգել պատվաստման միջոցով:

«Որոշ դեպքերում պատվաստումները հասանելի չեն, սակայն նաև պատահում է, որ ապատեղեկատվության պատճառով ընտանիքներն են հետաձգում կամ հրաժարվում պատվաստումից: Իսկ թվային հարթակներում ու հատկապես սոցիալական մեդիաներում առկա տեղեկատվական անորոշությունը միայն նպաստում է դրան: Այս է պատճառը, որ 2018թ-ին աշխարհում գրանցվեցին մի քանի բռնկումներ, այդ թվում` նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպես օրինակ կարմրուկի համաճարակը», - նշված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---