ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերին![]() 6 մայիսի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ: Թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը, հայտնում է Ermenihaber-ը: «ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։ Կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել այդ գործողությունները և բոլոր կողմերին հորդորում ենք դրսևորել զսպվածություն»։ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել, թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։ ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |