Փաշինյանը պատասխանել է Սաակաշվիլիի՝ իրեն ճամպրուկով $270 մլն բերելու մասին հայտարարությանը

Փաշինյանը պատասխանել է Սաակաշվիլիի՝ իրեն ճամպրուկով $270 մլն բերելու մասին հայտարարությանը

PanARMENIAN.Net - Վարչապետության 1-ին տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել են մեկնաբանել Վրաստանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությանն այն մասին, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը փորձել էր 270 մլն դոլարով կաշառել նրան հեղափոխության ժամանակ։

«$270 մլն-ը 1 ճամպրուկում տեղավորվու՞մ է։ Քանի՞ ճամպրուկում է տեղավորվում», - տարակուսել է Փաշինյանը։

«Կարապետյանի հետ ես հանդիպել եմ ձերբակալվածների պահման վայրում։ Պատկերացրեք էդ տեսարանը՝ գալիս է Կարեն Կարապետյանը, հետևից՝ ճամպրուկներով կամ դիպլոմատներվ մարդիկ, բերում, փողերը դնում-բացո՞ւմ են։ Դուք ընդհանրապես համարում եք, որ ինձ հետ հնարավոր է նման կատեգորիաներո՞վ խոսել», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---