$825,000 ԱՄՆ ՄԶԳ-ից՝ ՀՀ-ում ներառական կրթության զարգացմանը16 մայիսի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում $825,000 կհատկացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Ծրագրի ընդհանուր հաշվարկված արժեքը կազմում է $907,500, որից $82,500-ը կներդնի նախարարությունը: Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն կրթական ու սոցիալական ծառայություններ: Նախատեսվում է ներառական կրթություն իրականացնող առնվազն 100 հանրակրթական դպրոցի վերանորոգում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում և սարքավորումների տրամադրում), ինչպես նաև առնվազն 5 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերանորոգում, կահույքի և սարքավորումների տրամադրում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |