2009թ.-ից սկսած Հայաստանը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային

PanARMENIAN.Net - 2009թ.-ից սկսած Հայաստանը կսկսի անմիջականորեն էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, սկզբնական փուլում Հայաստանը Թուրքիային տարեկան 1,5 միլիարդ կՎտ/ժամ կմատակարարի, ավելի ուշ մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կաճի մինչեւ տարեկան 3,5 միլիարդ կՎտ/ժամ:



Ինչպես նշել է Արմեն Մովսիսյանը, Հայաստանից Թուրքիա Կարսի ճանապարհով էլեկտրաէներգիա արտահանելու մասին պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի գլխավորած պատվիրակության` Երեւան կատարած այցի ժամանակ: Պատվիրակության մեջ մտնում էին նաեւ ՅՈՒՆԻՏ էներգետիկ ընկերության ներկայացուցիչները. ընկերությունը զբաղվում է Թուրքիա բարձր լարվածության էլեկտրաէներգիայի ներկրմամբ եւ տարածմամբ:



Էլեկտրաէներգիայի գների մասին խոսելիս էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը հայտնել է, որ մեկ կիլովատտի գինը կախված է ջերմային էներգիայի արժեքի աճից եւ գազի գնից: Ներկա հաշվարկներով, գինը մեկ կիլովատտի համար կկազմի 5,7 ցենտ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---