Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է21 մայիսի 2019 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար անհրաժեշտություն է իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների հետ հանդիպմանը, որոնք ժամանել են ծանոթանալու Հայաստանի կառավարման համակարգին, իրականացվող բարեփոխումներին և տեղի ունեցած փոփոխություններին: Վարչապետը ողջունել է ուսանողների այցը Հայաստան և նրանց խնդրանքով անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական ու հաստատակամ գնում է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ճանապարհով, ինչը նոր և իրական փոփոխություններ կբերի հասարակության կյանքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարևոր է, որ այդ փոփոխություններին անհատական մասնակցություն են ունենում նաև քաղաքացիները և իրենց քայլերով արտոնում կառավարությանը՝ իրականացնելու այդ փոփոխությունները: «Մենք լավատես և վստահ ենք մեր ներկայի ու ապագայի հարցում: Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին»,- ասել է կառավարության ղեկավարը, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթին՝ նշել է, որ այն ուղղված էր հանրապետությունում ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանության բացակայության խնդրին: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, ու նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, ուստի այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ է: Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կառավարության առաջնահերթություններին, դատաիրավական ոլորտում փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների: Ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և հարցերին հանգամանալից պատասխանելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |