ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ 2019-ի շինաշխատանքերը սկսվել են Փարպիից

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ 2019-ի շինաշխատանքերը սկսվել են Փարպիից

PanARMENIAN.Net - Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից և հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվել՝ համակարգված ծրագրի տեսքով:ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաև կամավորների աջակցությամբ՝ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։

Կնյազյանները տևական ժամանակ՝ 20 տարի, ապրում են մետաղական վագոն-տնակում։ Նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնությունից հետո և ապրել տարրական պայմանների բացակայության պայմաններում: Ընտանիքի հայրը՝ Սերգոն, փորձել է տուն կառուցել, սակայն անավարտ շինարարությունը կիսակառույց պատերից այն կողմ չի անցել: Ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու առկա բազմաթիվ խնդիրները հաղթել են գործադրվող ջանքերին: Ընտանիքը շարունակել է ապրել մետաղյա տնակում՝ փայփայելով մի օր տուն ունենալու երազանքը:

«Ես և որդիս շատ ենք աշխատում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար։ Սակայն տան շինարարությունը շարունակել չենք կարողանում։ Ապրում ենք առանց որևէ պայմանների. տնակում չկա ո՛չ լոգարան, ո՛չ խոհանոց։ Միայն խոնավություն՝ անձրևից հետո, և սառը պատեր։ Ձեր աջակցության շնորհիվ կիրականանա ընտանիքիս՝ տուն ունենալու վաղեմի երազանքը»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սերգոն։

Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանը՝ տուն կառուցող ընտանիքին վերադարձնելով լուսավոր ապագայի հույսը:

«Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքի՝ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարևոր են՝ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը: Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համար՝ լավ երկիր կունենանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը։ Անչափ կարևորում եմ նաև կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը։ Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում և ներշնչել հավատ՝ ապագայի հանդեպ»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---