Վարչապետն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորվել են Վիեննայի պայմանավորվածությունները28 մայիսի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին: Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Վիեննայի գագաթնաժողովի և ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները: Անդրադարձ կատարվեց բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջև շփումների հաստատմանն ուղղված հարցերին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |