Լիտվայի նախկին նախագահը գտնում է, որ Ղարաբաղին հիմնախնդրի լուծման համար Երեւանն եւ Բաքուն պետք է մտնեն ԵՄ մեջ

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը (ԵՄ) կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Կովկասի խնդիրը, գտնում է Լիտվայից Եվրապառլամենտի պատգամավոր Վիտաուտաս Լանդսգերբիսը: «Միայն ԵՄ կկարողանա հաշտեցնել Ադրբեջանն ու Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում»,- ասել է Լանդսգերբիսը, որն այս շաբաթ մասնակցում է լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող 18-րդ տնտեսական ֆորումին: Արդեն երկար տարիների ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված իրադրության ելքը Լանդսգերբիսը տեսնում է Եվրոպական Միության մեջ ընդգրկվելու մեջ, վերջինս ներկայումս միավորում է 27 հանրապետություն:



«Եթե Ադրբեջանն ու Հայաստանը ԵՄ կազմում լինեն, ապա եւ խնդիրներ չեն լինի, քանի որ, փաստորեն, երկրների միջեւ չեն լինի սահմաններ»,- ասել է Լանդսգերբիսը, որը Լիտվայի նախկին նախագահն է: Բայց եւ այնպես, նրա կարծիքով, ԵՄ մեջ Ադրբեջանի եւ Հայաստանի ընդգրկմանը չարժի շուտ սպասել: «Դրան դեռ շատ կա: Եւ հարցի նման լուծում թույլ չի տա Ռուսաստանը: Դա նրա շահերի մեջ չի մտնում»,- ասել է Լանդսգերբիսը` ելույթ ունենալով ֆորումի շրջանակներում անցկացվող «ԵՄ-Հարավային Կովկաս. տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները» սեմինարին, հաղորդում է ադրբեջանական Տրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---