Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների 3 հունիսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների: «Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Իրանի հետ առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Փոմփեոն Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին: Փոմփեոն նշել է նաև, որ ԱՄՆ-ն կշարունակի դիմակայել Թեհրանի «չարամիտ քաղաքականությանը» և պատրաստ է երկխոսություն սկսել, երբ Իրանը «գա եզրակացության, որ ցանկանում է իրեն նորմալ պետության պես պահել»: ԱՄՆ և Իրանի հարաբերությունները զգալիորեն սրվել են: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի էկոնոմիկայի առանցքային ոլորտների դեմ և շարունակում են պատժամիջոցներով ճնշում գործադրել: Վաշինգտոնի նպատակն է փոխել Իրանի վարքագիծը: ԱՄՆ-ն նաև ահաբեկչական կազմակերպություն է համարում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը: Ի պատասխան Իրանը ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն է համարում ահաբեկչական կազմակերպություն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |