Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ

PanARMENIAN.Net - «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը հերքել է լուրը, թե գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է, հայտնել է FIP.am-ը:

Նա նշել է, որ Գրիգորյանն իրենց բժշկական կենտրոն է տեղափոխվել հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝ «ծայրահեղ ծանր» վիճակում, սակայն ոչ այդ պահին, ոչ էլ այժմ կոմայի մեջ չէ։

Ավելի վաղ Գրիգորյանի փաստաբանը պնդել էր, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ նա կոմայի մեջ է։ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---