Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում10 հունիսի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հաղթում է երկրի ղեկավրի ընտրություններում: Այդ մասին հայտնել է ԿԸՀ փոխղեկավար Կոնստանտին Պետրովը: «Կասիմ Ժոմարտ Տոկաև՝ քվեների 70,76%»,-հրապարակել է նա քվեարկության նախնական տվյալները: Ըստ Պետրովի, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևան հավաքել է 5,2 %, լրագրող և քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2%: Ընդհանուր առմամբ եղել է 7 թեկնածու: Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար: Նախագահի արտահերթ ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ամեն ինչ անցել է առանց խախտումների, բաց և հանգիստ մթնոլորոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2019-ի մարտի 20-ին հրաժարականի մասին հայտարարեց այդ երկիրը 30 տարի գլխավորած նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն էր Կասիմ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի նախագահն էր: 3 շաբաթ անց նա արտահերթ նախագահական ընտրությւններ նշանակեց: Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարով: Մասնակցության շեմ չկա, ընտրությունները համարվում են կայացած ցանկացած դեպքում: Իսկ հաղթանկի համար թեկնածուն պետք է ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոսը ստանա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |