ՊԲ-ն հերքում է՝ հայկական կողմը նռնականետերի կիրառմամբ հրադադարը չի խախտել

ՊԲ-ն հերքում է՝  հայկական կողմը նռնականետերի կիրառմամբ հրադադարը չի խախտել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:

«Հերթական ապատեղեկատվություն է: Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ. արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել համանախագահների հովանու ներքո:

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը։ Արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---