Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին23 սեպտեմբերի 2008 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի նախագահը Նյու-Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ, ինչպես նաեւ կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA), Ամերիկայի հայկական համագումարի (AAA), Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարան` Սուրբ Վարդան եկեղեցի: Ի պատիվ Հայաստանի նախագահի` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների կողմից կկազմակերպվի հանդիսավոր ընդունելություն: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |