ԱԳ նախարար. ՀՀ-ն մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ

ԱԳ նախարար. ՀՀ-ն մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ, որն իր մեջ պարունակում է բավական հարուստ օրակարգ տարբեր ուղղություններով: Այդ մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք փոքր երկրներ ենք, և մեր հոգեբանությունն աշխատում է փոքր երկրների համերաշխության համատեքստում։ Մալթան ԵՄ անդամ երկիր է, և առիթ ունեցանք քննարկելու բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ օրակարգին», - ասել է ԱԳ նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Մնացականյանը տեղեկացրել է, որ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունն այդքան տպավորիչ չէ, բայց Կարմելո Աբելայի հետ հանդիպմանը ի հայտ են բերել բազմաթիվ ոլորտներ, որտեղ երկու երկրները ունեն զարգացնելու մեծ հետաքրքրություն։

«Հուսով ենք, որ կկարողանանք ունենալ նաև սեզոնային թռիչք։ Լավ ձևավորված հիմք ունենք աշխատելու նաև կրթության և գիտության ոլորտում», - ասել է Մնացականյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---