Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին29 հունիսի 2019 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հարուստ փորձը լավագույնս կծառայեցնեք կազմակերպության հետագա բարեփոխումների իրագործմանն ու արդի մարտահրավերների հաղթահարմանը՝ երաշխավորելով մեր ընդհանուր արժեհամակարգի հարատևումը»։ Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։ «Երևանում վերջերս պաշտոնապես մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագիրը մեր սերտ համագործակցության հաջողված օրինակներից է, որի շրջանակներում ԵԽ-ի խորհրդատվական աջակցությամբ նախատեսված են Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումները։ Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու մեր վճռականությունը և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում», - ասված է ուղերձում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |